Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դժվար թե Էրեբունին ու Թեյշեբաինին կառուցվեին, եթե․․․

Դժվար թե Էրեբունին ու Թեյշեբաինին կառուցվեին, եթե․․․
14.10.2025 | 14:03

Թեյշեբաինիից հայտնաբերված կավե սեպագիր սալիկներից մեկում հետաքրքիր տեղեկություն է հաղորդվում ոմն Թաթայի կողմից «աղջիկ փախցնելու» մասին:

Տեքստի վերջին հատվածում, կարծես թե նշվում է արքայի կողմից հրաման, որպեսզի առևանգված աղջկան ետ վերադարձնեն:

Եթե Թեյշեբաինի քաղաքի հիմնադիր Ռուսա արքան և կամ Էրեբունու հիմնադիր Արգիշտի Մենուայորդին, ում համար կարևորագույն նշանակություն ուներ պտղատու այգիներ ու խաղողուտներ տնկելը և դրանց համար համապատասխան համակարգ ստեղծելը, ահա եթե իմանային, որ իրենց հիմնադրած քաղաքների տարածքում մարդիկ աղբի ծխից շնչահեղձ են լինելու, որ իրենց անունն ու թողած ժառանգությունը մի օր օգտագործվելու է և մեկ այլ Թաթա, համերգ է ունենալու և ժողովրդին հորդորելու է բացականչել`

«քեֆ ենք անում, հորս արև, լավ ենք անում», ապա դժվար թե Էրեբունին ու Թեյշեբաինին կառուցվեին:

Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ

Հնագետ, ուրարտագետ, պ.գ.թ.

Հ. Գ.

Ավելացնում եմ նաև Արարատի թագավորության գոտու գծանկար, որի պատկերաշարում պարզ երևում է, թե այն ժամանակ ինչպիսին էին երաժիշտները և երաժշտական ճաշակը։

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ